Մեկ Հայտ՝ բազմաթիվ գնառաջարկներ
Ստացեք մրցակցային գնառաջարկներ շուկայում ստուգված տեղադրող կազմակերպություններից առանց վաճառքի մենեջերների անհանգստացնող զանգերի և ստացեք մեր խորհրդատուների անաչառ խորհրդատվությունը։ Եվ այս ամենը ընդամենը մեկ հայտ լրացնելով։
Խնայեք Ժամանակ
Լրացնելով մեկ հայտ դուք կստանաք բազմաթիվ գնառաջարկներ
Ստացեք ԱՆԱՉԱՌ
խորհրդատվություն
Մեր խորհրդատուները կպատասխանեն Ձեր բոլոր հարցերին և կօգնեն կատարել ճիշտ ընտրություն
Ստուգված տեղադրող կազմակերպություններ
Սոլար Պորտալում գրանցված տեղադրող ընկերությունները նախապես ստուգված են
Անցեք Արևային էներգիայի Սոլար Պորտալի միջոցով
1
Ուղարկեք հարցման հայտ
2
Ուսումանսիրեք գնառաջարկները
3
Համեմատեք եվ խնայեք
Հաճախ տրվող հարցեր
Ինչ է Սոլար Պորտալը
Սոլար Պորտալը անկախ պլատֆորմ է, որը ստեղծված է միավորելու լավագույն արևային կայանների տեղադրողներին հաճախորդների հետ։
Ինչո՞վ է Սոլար Պորտալը տարբերվում արևային կայաններ տեղադրող ընկերություններից
Սոլար Պորտալը արևային կայաններ տեղադրող ընկերություն չէ։ Այստեղ կգտնեք թափանցիկ և ստուգված տեղեկատվություն և անաչառ խորհրդատվություն, քանի որ գրանցված կազմակերպությունները իրավասու չեն ազդելու իրենց առաջարկների և սարքավորումների մասին մեր խորհրդատվության և կարծիքի վրա։
Այստեղ կստանաք գնառաջարկներ մի քանի նախապես ստուգված կազմակերպություններից և կկարողանաք կատարել լավագույն ընտրությունը։
Ինչու՞ օգտվել Սոլար Պորտալից
Օգտվելով մեր համակարգից՝ Դուք ստանում եք՝
- Ընդհամենը մեկ հայտով՝ բազմաթիվ գնառաջարկներ
- Ավելի մատչելի գներ
- Անաչառ խորհրդատվություն
- Կխուսափեք անդադար զանգերից, քանի որ Ձեր կոնտակտային տվյալները պաշտպանված են լինելու, քանի դեռ չեք որոշել դրանք կիսել ձեր կողմից ընտրված կազմակերպության հետ:
Սոլար Պորտալը վճարովի՞ է
Ոչ, համակարգից կարող է օգտվել յուրաքանչյուր անձ և կազմակերպություն, ով հետաքրքրված է արևային կայանների տեղադրումով։ Ձեր կողմից տեղեկություններ ներկայացնելը և գնառաջարկներ ստանալը լիովին անվճար է:
Ինչպե՞ս օգտվել համակարգից
Նախ՝ գրանցում եք Ձեր հայտը՝ պատասխանելով մի քանի հարցերի։ Հայտի հաստատումից հետո բոլոր տեղադրող ընկերությունները կուղարկեն Ձեզ գնառաջարկներ, որտեղ կտեսնեք առաջարկվող սարքավորումները, կանխատեսվելիք արտադրողականությունը, գինը, երաշխիքները։
Այս փուլում համեմատում եք գնառաջարկները, ընտրում տեղադրող կազմակերպությանը և անցնում պայմանագրի կնքմանը։
Ձեր բոլոր կոնտակտային տվյալները պաշտպանված են լինելու, քանի դեռ չեք որոշել դրանք կիսել ձեր կողմից ընտրված կազմակերպության հետ:
Ինչպե՞ս ընտրել լավագույն արտադրողին
Ձեր դիմումից հետ դուք ստանում եք տարբեր գնառաջարկներ և համեմատում դրանք։ Ամբողջ պրոցեսի ընթացքում մեր խորհրդատուները կօգնեն ձեզ անաչառ խորհուրդներով և կպատասխանեն բոլոր հարցերին։
Բացի այդ՝ Սոլար Պորտալում կարող եք գտնել կայաններ տեղադրող ընկերությունների մասին անկողմնակալ կարծիքներ և ընտրել լավագույն տարբերակը։
